Ուրբաթ, 17 Մայ 24, 09:55

Ձեր առջև դրված է ընտրություն կատարելու կարևորագույն խնդիրը՝ կամ դուք որոշում կընդունեք խաղալ ձեր հաջողության սիմֆոնիան, որում դուք դիրիժորը կլինեք, կամ էլ դուք կնախընտրեք ձեր հետ գերեզման տանել ձեր երաժշտությունը, որը փաստորեն գոյություն ունի ձեր հոգում, բայց որն այդպես էլ կմնա չխաղացված և որը ոչ ոք էլ չի լսի: Քոլին Թյորներ


Բերտիլ Ուլին (Շվեդիա)


1977թ. - Միջազգային առևտրի և կապիտալի միջազգային շարժման տեսության մեջ կատարած ներդրման համար:

Բերտիլ Ուլին (1899-1979). ավարտել է Լունդի համալսարանը ուսանելով վիճակագրություն և մաթեմատիկա: 1924-ին ստացել է դոկտորի աստիճան: Առաջին հիմնավոր աշխատանքը եղել է 1931-ին Ազգերի Լիգայում կարդացած զեկուցումը՝ "Համաշխարհային տնտեսական դեպրեսիայի ընթացքը և փուլերը": Ուլինը օգտագործել է Է. Խեկշերի ուսումնասիրությունները եկամուտների բաշխման վրա առևտրի ունեցած ազդեցության վերաբերյալ: Արդյունքում ձևավորվել է "Խեկշեր Ուլինի մոդելը", ըստ որի ազատ առևտրի պայմաններում տարբեր երկրներում ձևավորվում է արտադրության գործոնների գների հավասարակշռութուն, որը բերում է համաշխարհային տնտեսական հավասարակշռվածության: Ռիկարդոյի համեմատական առավելությունների տեսությունը տրանսֆորմացվում է արտադրության գործոններից որևէ մեկի հարաբերական առատության սկզբունքին: Այն երկրները, որոնք ունեն կապիտալով ապահովվածության հարաբերական առավելություններ, արտահանում են կապիտալատար  արտադրանք, իսկ աշխատանքային ռեսուրսների առավելություններ ունեցող երկրները՝աշխատատար  արտադրանք: Ուլինը, օգտագործելով "ծախքեր-թողարկում" մոդելը միջազգային առևտրի տեսությանը թարմ շունչ է հաղորդում: Դասախոսել է Կոպենհագենի համալսարանում, Ստոկհոլմի տնտեսագիտական դպրոցում, 1944, 1945 թվականներին զբաղեցրել է Շվեդիայի առևտրի նախարարի պաշտոնը:

Աշխատությունները. "Միջռեգիոնալ և միջազգային առևտուրը" (1933), "Զբաղվածության կայունացման հիմնահարցը" (1949):




 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել