Կառավարումը վեր է ամենից, քանի որ այն իրենից ներկայացնում է պրակտիկ մի գործընթաց, որտեղ արվեստը, գիտությունը և ստեղծագործությունը հանդիպում են միմյաց: Հենրի Մինթցբերգ
Գլխավոր » Բլոգեր » Խորհուրդներ » 10 օգտակար խորհուրդ, որոնք Ձեզ կօգնեն երեք ամսում օտար լեզու սովորել
10 օգտակար խորհուրդ, որոնք Ձեզ կօգնեն երեք ամսում օտար լեզու սովորել
Բեննի Լյուիսը վեց լեզու գիտի՝ ֆրանսերեն, իսպաներեն, անգլերեն, գերմաներեն, բրազիլական պորտուգալերեն և էսպերանտո: Նա հրատարակել է «Սահուն լեզու երեք ամսում. ինչպես յուրաքանչյուր տարիքում սովորել խոսել ցանկացած լեզվով» գիրքը: Հեղինակը կարծում է, որ ճիշտ մոտեցման և բավականաչափ պրակտիկայի դեպքում յուրաքանչյուրը կկարողանա երեք ամսում օտար լեզու սովորել:
Բեննիի գլխավոր խորհուրդը կատարելության ձգտումից հրաժարվելն է: Բացի այդ, մենք լեզուն փորձում ենք վերածել դպրոցական առարկայի: Տարբեր ծրագրեր ենք ներբեռնում, քերականության դասեր ենք անցնում, բազմաթիվ բառեր ենք անգիր սովորում: Արդյունքում մենք փորձելով ամեն կերպ սահուն խոսել, այդպես էլ չենք հասնում մեր նպատակին:
1. Հենց առաջին օրվանից
Սկսնակները չպետք է վախենան բառերի սխալ արտասանությունից, ամենակարևորն այն է, որ նրանք սովորում են օտար լեզվով միանգամից բարձրաձայն խոսել:
2. Սկզբում սովորեք օգտակար արտահայտություններ
Սկսնակները սկզբում պետք է սովորեն ամենահասարակ արտահայտությունները, օրինակ՝ «bathroom where?» (անգլ. «որտե՞ղ է լոգասենյակը»), որոնք կօգնեն նրանց առօրյա խոսակցության մեջ: Պերճախոս չէ, բայց հասկանալի է:
3. Մոռացեք քերականական խիստ կանոնները սովորելու մասին
Սկզբնական փուլում կարևոր է լրացնել խոսակցական պաշարը և սովորել հիմնական արտահայտությունները: Քերականության ճշգրտության մասին պետք չէ անհանգստանալ: Դուք դեռ կհասցնեք սովորել այն:
4. Շփվեք լեզվակիրների հետ, օրինակ՝ Skype-ի միջոցով
Բեննիի կարծիքով, մեր օրերում լեզու սովորելու լավագույն տարբերակը համացանցն է՝ հիմնականում Skype-ի պես վիդեո-չատերը:
5. Ռադիո լսեք
Ռադիոն ևս մեկ միջոց է Ձեզ հարկավոր լեզվային միջավայր ներխուժելու համար: Լսեք տվյալ երկրի ռադիոհաղորդումները: Բեննին խորհուրդ է տալիս այցելել TuneIn՝ աշխարհի բոլոր անկյունների ռադիոհաղորդումների առցանց պահոց:
6. Պատմեք Ձեր մասին
Սկսնակների համար Բեննիի ամենասիրելի խորհուրդներից մեկը հետևյալն է. Ձեր մասին հարազատ լեզվով գրեք մի փոքր պատմվածք և օտար լեզվի լեզվակրի հետ աշխատեք նրա թարգմանության վրա: Այդ միջոցը Ձեզ կարող է օգնել արագորեն սովորել և հիշել բազմաթիվ օգտակար բառեր և արտահայտություններ:
7. Մի գրվեք խմբակային դասընթացների
Բեննին կտրականապես խորհուրդ չի տալիս գրվել ընդհանուր դասընթացների, քանի որ դրանք ունեն չափազանց ընդհանուր ծրագիր: Նրա խոսքերով, ուսուցման սկզբնական փուլում փոխադարձ շփումը օտար լեզվակրի հետ շատ ավելի օգտակար է:
8. Փոխարենն օգտվեք համացանցում առկա ծրագրերից
Բեննիի ամենասիրելի կայքերից մեկը Duolingo-ն է կամ Italiki-ն: Italiki-ն սկսնակին կապում է օտար լեզվի լեզվակրի հետ:
9. Պատրաստ եղեք երկար ժամանակ ծախսել պրակտիկայի վրա
Բեննին կարծում է, որ օտար լեզվի ուսուցման համար ամբողջ օրը ծախսող մարդիկ մի քանի ամսում միայն կարող են հասնել B2 մակարդակի: Իսկ եթե այդքան ժամանակ չունեք, ապա պարապեք օրը մի քանի ժամ: Կարևորը արդյունավետ աշխատանք կատարելն է:
10. Մի ձգտեք կատարելության
Մարդիկ այնքան հաճախ են ձգտում խոսել սահուն և կատարյալ օտար լեզվով, բայց երբ դա նրանց մոտ չի ստացվում, նրանք հուսալքվում են և ընդհանրապես դադարեցնում են ուսուցումը: Լավագույն միջոցն այդ խնդրից ձերբազատվելու համար ուղղակի հումորով վերաբերվելն է Ձեր սեփական սխալներին, և մի փորձեք կատարյալ լինել: